Ցանկացած բիզնեսի գործունեության ընթացքում առաջանում են բազմաթիվ ռիսկեր։ Սակայն դրանցից ամենամեծ ազդեցությունն ունի ֆինանսական ռիսկը, քանի որ այն անմիջականորեն ազդում է բիզնեսի կայուն գործունեության և դրամական հոսքերի վրա։ Ֆինանսական ռիսկերը կարևոր դեր են խաղում նաև անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման գործում։ Ֆինանսական ռիսկերի կառավարումը կազմակերպությունում առկա և կանխատեսվող ֆինանսական սպառնալիքների բացահայտման, գնահատման և կառավարման գործընթացն է՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման միջոցով, որը նպաստում է եկամուտների հնարավոր կորուստների կանխմանը։ Մեր ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետները ոչ միայն կանխատեսում են այն ռիսկերը, որոնց կարող է բախվել ձեր կազմակերպությունը, այլև մշակում են հնարավոր լուծումներ, գնահատում դրանց արդյունավետությունը և աջակցում դրանց ներդրմանը։ Բացի այլ ծառայություններից, մենք օգնում ենք բիզնեսներին բացահայտել ֆինանսական սպառնալիքները և գնահատել իրենց հաճախորդների հետ կապված ռիսկերը։ Մասնավորապես, մենք իրականացնում ենք գործընկերների ռիսկային պրոֆիլավորում՝ հիմնվելով բազմազան գործոնների համապարփակ վերլուծության վրա։
Մեր բիզնես նորարարությունների ծառայություններն օգնում են կազմակերպություններին բացահայտել կայուն աճի նոր աղբյուրներ՝ ռազմավարական հնարավորությունները վերածելով չափելի առևտրային արդյունքների, որոնք նպաստում են եկամուտների աճին, շահութաբերության բարձրացմանը և բիզնեսի երկարաժամկետ արժեքի ավելացմանը։ Մենք ստեղծում ենք խելացի նորարարական էկոհամակարգեր, որոնք օպտիմալացնում են բիզնես մոդելները, բարձրացնում են գործառնական արդյունավետությունը և ձևավորում մասշտաբավորվող կարողություններ, որոնք ամրապնդում են կազմակերպությունների մրցակցային դիրքերը արագ փոփոխվող շուկաներում։ Գործընթացների, համակարգերի և կազմակերպական աշխատանքային հոսքերի ռազմավարական վերանախագծման միջոցով մենք օգնում ենք ընկերություններին վերացնել անարդյունավետությունները, արագացնել նախաձեռնությունների իրականացումը և էապես բարելավել ժամանակի արդյունավետ օգտագործումը կազմակերպության բոլոր մակարդակներում։ Մեր նորարարական լուծումները հիմնված են բազմոլորտ գիտելիքների և փորձի վրա՝ միավորելով գիտական, ռազմավարական, տեխնոլոգիական, առևտրային և ստեղծարար մոտեցումները մեկ ամբողջական լուծման մեջ։ Այս համապարփակ մոտեցումը հնարավորություն է տալիս մշակել նորարարական շրջանակներ, որոնք բարդ բիզնես մարտահրավերներին արձագանքում են տարբեր տեսանկյուններից՝ ստեղծելով բացառիկ, համալիր, ճկուն և առևտրային տեսանկյունից բարձր արդյունավետություն ունեցող լուծումներ։
Եթե դուք այնպիսի ձեռնարկության սեփականատերերից եք, ովքեր չունեն ժամանակ կամ հմտություններ սեփական հաշվապահական և հարկային հաշվառումը վարելու համար, ապա ցանկության դեպքում այդ գործառույթները կարող են տրամադրվել մեր կազմակերպությանը։ Մեր հաճախորդները ստանում են արագ և անհատականացված ծառայություն իրենց գործին նվիրված հաշվապահական մասնագետներից, որոնք կարող են օգնել կառավարել բիզնեսը եւ հետևել ֆինանսներին: Մեր կողմից կիրականացվեն անհրաժեշտ գործողություններ, որպեսզի Դուք վստահ լինեք Ձեր հաշվապահական համակարգում ներկայիս իրավիճակի ճշգրիտ արտացոլման մեջ։ Դա իր հերթին հնարավորություն կստեղծի Ձեզ համար ավելի արդյունավետ զբաղվել բիզնեսի կառավարչական և զարգացման գործառույթներով: Բացի հաշվապահական ծառայություններից, մենք տրամադրում ենք նաև հարկային հաշվառման, աշխատանքային հաշվառման և վարձատրության, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման և ուղարկման ծառայություններ։ Վերոնշյալ ծառայություններից օգտվելիս Դուք ինքնստինքյան ստանում եք Պրեմիում Անդամակցություն և օգտվում մեր Համայնքի բոլոր արտոնություններից:
🚩 Մեր ծառայություններն ապահովված են 100% գոհունակության երաշխիքով։
🚩 Ֆինանսական ռիսկերի կառավարման ծառայությունների տրամադրման շրջանակում մենք երաշխավորում ենք ծառայության արժեքի մինչև 10-պատիկի չափով արժեքի տրամադրում՝ երաշխավորելով որակը և անհատական մոտեցումը։
🚩 Բիզնեսի նորարարության ոլորտում մեր ծառայությունները առանձնանում են իրենց յուրահատկությամբ և մշակված են` հաշվի առնելով բազմազան և հաճախ իրար հետ կապ չունեցող ակադեմիական առարկաների խորը իմացությունը և մեծ փորձը:
🚩 Դուք միշտ հնարավորություն եք ունենում կապվել մեր թիմի հետ: Մենք պարբերաբար տեղյակ ենք պահում բիզնեսի ղեկավարությանը իրենց ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Մենք առաջարկում ենք հաշվապահական, հարկային, աշխատանքային հաշվառման և վարձատրության, ինչպես նաև այլ ծառայություններ համատեղելով ֆինանսական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացներով։
🚩 Մեր դասընթացները կօգնեն Ձեզ ընդլայնել Ձեր գիտելիքներն ու տեղեկացվածությունը ընթացիկ գործարար իրավիճակների և տնտեսական պայմանների վերաբերյալ։
🚩 Արժեքավոր և կիրառելի առաջարկների շնորհիվ՝ պոտենցիալ հաճախորդների հետ անակնկալ հաղորդակցությունները մեզ հաջողվել է վերակերպել տպավորիչ և հիշվող փորձառությունների։
🔻 Բիզնեսները մեր հարթակից ստանում են եզակի Հրավերի Կոդ։
🔻 Հաջորդիվ անցեք Ծառայություններ էջ և ընտրեք ձեր ցանկացածը
🔻 Լրացրեք էջում առկա ձևաթուղթը և ուղարկեք այն
🔻 Ստացեք Հրավերի Կոդի հաստատումը ձեր էլ․ փոստին
🔻 Տեսակոնֆերանս կամ հանդիպում մեր գրասենյակում
Պարտավորվելով ապահովել հաճախորդների սպասարկման Պրեմիում Որակ և հետևելով կազմակերպության Հաճախորդների հետ Վարվելակերպի Ներքին Քաղաքականության սկզբունքներին՝ մինչ պոտենցիալ հաճախորդների հետ նոր գործարար հարաբերությունների հաստատումը մենք փորձում ենք համոզվել, որ տրամադրվելիք ծառայությունները համապատասխանելու են իրենց ակնկալիքներին: Համապատասխանության դեպքում մեր կազմակերպության կողմից մատուցվում է ընտրված ծառայությունը և միայն այն դեպքում, երբ հաճախորդը դրական է գնահատում ծառայության արդյունքը իրականացվում է վճարումը։
Fractal Gravity 2020 – 2026 All rights reserved