Մենք ստեղծում ենք հետևողականություն և կանխատեսելիություն բարձր չափանիշների ներդրմամբ
Բիզնեսում առկա են բազմաթիվ ռիսկեր։ Սակայն ֆինանսական ռիսկը ամենամեծ ազդեցությունն ունի բիզնեսի վարման գործում։ Ֆինանսական ռիսկերը հիմնականում ազդում են Ձեր դրամական հոսքերի վրա, ինչպես նաև կարևոր դեր են խաղում անձնական ֆինանսների կառավարման մեջ: Ֆինանսական ռիսկերի կառավարումը արդյունավետ ռազմավարական ծրագրի իրագործման միջոցով ձեռնարկության կողմից ակնկալվող և ընթացիկ ֆինանսական սպառնալիքների կառավարման գործընթաց է, որը կարող է կանխել եկամուտների հնարավոր արտահոսքը: Ֆինանսական ռիսկերի մենեջերները ոչ միայն կանխատեսում են այն ռիսկերը, որոնց կարող է բախվել ձեռնարկությունը, այլև թեստավորում են հնարավոր միջոցները և գնահատում իրավիճակը՝ ներդնելով լուծումներ: Ի թիվս այլ ծառայությունների՝ մենք օգնում ենք ձեռնարկություններին բացահայտել ֆինանսական սպառնալիքները և գնահատել իրենց հաճախորդների հետ կապված ռիսկերը՝ մասնավորապես իրականացնելով կոնտրագենտների ռիսկերի պատշաճ պրոֆիլավորում, ելնելով տարբեր գործոններից։
Խորացված SWOT վերլուծությունը վճռական է դարձել միջազգային ընկերությունների համար, որոնք ձգտում են զարգանալ այսօրվա մրցակցային և արագ փոփոխվող համաշխարհային շուկաներում: Ներքին ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև արտաքին հնարավորությունների և հնարավոր սպառնալիքների պարբերական և մանրակրկիտ գնահատումը թույլ է տալիս ընկերություններին ստանալ արժեքավոր ռազմավարական կողմնորոշում, որն, ի վերջո, բարելավում է նրանց կարողությունը՝ կայացնելու տեղեկացված և արդյունավետ բիզնես որոշումներ: Մեր բիզնես նորարարական ծառայությունները բացառիկ են իրենց բնույթով և նպատակ ունեն բարելավել ներքին գործընթացները, բացահայտել անթիվ սպառնալիքներ, առաջարկել լուծումներ, որոնք հանգեցնում են մրցակցային առավելության և շուկայի մասնաբաժնի ընդլայնման:
Եթե դուք այնպիսի ձեռնարկության սեփականատերերից եք, ովքեր չունեն ժամանակ կամ հմտություններ սեփական հաշվապահական և հարկային հաշվառումը վարելու համար, ապա ցանկության դեպքում այդ գործառույթները կարող են տրամադրվել մեր կազմակերպությանը։ Մեր հաճախորդները ստանում են արագ և անհատականացված ծառայություն իրենց գործին նվիրված հաշվապահական մասնագետներից, որոնք կարող են օգնել կառավարել բիզնեսը եւ հետևել ֆինանսներին: Մեր կողմից կիրականացվեն անհրաժեշտ գործողություններ, որպեսզի Դուք վստահ լինեք Ձեր հաշվապահական համակարգում ներկայիս իրավիճակի ճշգրիտ արտացոլման մեջ։ Դա իր հերթին հնարավորություն կստեղծի Ձեզ համար ավելի արդյունավետ զբաղվել բիզնեսի կառավարչական և զարգացման գործառույթներով: Բացի հաշվապահական ծառայություններից, մենք տրամադրում ենք նաև հարկային հաշվառման, աշխատանքային հաշվառման և վարձատրության, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման և ուղարկման ծառայություններ։ Վերոնշյալ ծառայություններից օգտվելիս Դուք ինքնստինքյան ստանում եք Պրեմիում Անդամակցություն և օգտվում մեր Համայնքի բոլոր արտոնություններից:
· Ֆինանսական ռիսկերի կառավարման ծառայություններից ստացվելիք օգուտները առնվազն տասնապատիկ գերազանցելու են մեր ծառայության ծախսերը՝ երաշխավորելով որակը և անհատական մոտեցումը։
· Բիզնեսի նորարարության ոլորտում մեր ծառայությունները առանձնանում են իրենց յուրահատկությամբ և մշակված են` հաշվի առնելով բազմազան և հաճախ իրար հետ կապ չունեցող ակադեմիական առարկաների խորը իմացությունը և մեծ փորձը:
· Դուք միշտ հնարավորություն եք ունենում կապվել մեր թիմի հետ: Մենք պարբերաբար տեղյակ ենք պահում բիզնեսի ղեկավարությանը իրենց ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Մենք առաջարկում ենք հաշվապահական, հարկային, աշխատանքային հաշվառման և վարձատրության, ինչպես նաև այլ ծառայություններ համատեղելով ֆինանսական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացներով։
· Մեր դասընթացները կօգնեն Ձեզ ընդլայնել Ձեր գիտելիքներն ու տեղեկացվածությունը ընթացիկ գործարար իրավիճակների և տնտեսական պայմանների վերաբերյալ։
Fractal Gravity 2020 – 2025 All rights reserved