• Մենք աութսորսինգային ընկերություն ենք, որը տրամադրում է բիզնեսի տարբեր ոլորտների համար ֆինանսական ռիսկերի կառավարման և հաշվապահական հաշվառման բացառիկ լուծումներ: Fractal Gravity-ն, որպես Հայաստանի Հանրապետությունում գրանցված փոխկապակցված ընկերության բրենդ, ստեղծվել է 2020 թվականին ՝ ի պատասխան հաճախորդների փոփոխվող պահանջմունքների և միջազգային շուկաների պահանջների: Հավատարիմ լինելով վերոհիշյալ ֆինանսական ծառայությունների  անկախության, սկզբունքայնության և բարձրորակության  չափանիշներին, մեր մասնագետները մշակել և կիրառել են լուծումներ, որոնք դուրս են բերում բիզնես գործընթացները նոր մակարդակի վրա՝ դարձնելով նրանց ավելի կանխատեսելի և արդյունավետ: Ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեր փորձագետները կարող են օգնել Ձեզ և Ձեր բիզնեսին բացահայտել ֆինանսական ռիսկերն ու հնարավորությունները, լուծել խնդիրները, օպտիմալացնել ընթացակարգերը, ինչպես նաև կողմնորոշվել Հայաստանի բիզնես միջավայրում և ավելի գլոբալ մակարդակով: Մենք նվազեցնում ենք ֆինանսական ռիսկերը՝ ներդնելով այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան խուսափել ֆինանսական միջադեպերից։ Մեր գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնում։ Մեր ծառայությունների հասանելիությունը, օպերատիվությունը, ինչպես նաև որակը ապահովելու համար, խնդրում ենք նախապես լրացնել ամրագրման ձևը կամ կապվել մեզ հետ։
Hand putting wooden five star shape on table. The best excellent business services rating customer experience concept

Մեր հիմնական արժեքները

Օպերատիվություն

Մենք արագ և դրականորեն արձագանքում ենք որպեսզի օգնենք մեր հաճախորդներին։ Մենք հաստատում ենք երկարաժամկետ հարաբերություններ, որոնց հիմքում ընկած են բարձրակարգ ծառայությունների ժամանակին տրամադրումը։  

Պատասխանատվություն

Մենք պատասխանատվություն ենք ստանձնում այնպիսի լուծումների ներդրման համար, որոնք մեր հաճախորդներին հասցնում են հաջողության։

Հաշվետվողականություն

Հաշվետվողականությունը ոչ միայն պատասխանատվու-թյան և պարտավորվածության հարց է այլև էթիկայի ամենաբարձր չափանիշների պահպանման։ Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել արդար, հավասարակշռված և հասկանալի ծառայություններ։ Դա կարևոր է բիզնեսի ֆինանսական վիճակի ճշգրիտ գնահատման, ինչպես նաև կայունության և աճի խթանման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ մշակելու համար։ 

Ճշգրտություն

Բիզնեսի զարգացումը բարդ գործընթաց է գնալով ավելի բարդացող ու անընդհատ փոփոխվող շուկաներում։ Հետևաբար, հաշվապահական հաշվառման և ֆինանսական ռիսկերի գնահատման ճշգրտությունը ռազմավարական դեր է խաղում բիզնեսի զարգացման համար:

Թափանցիկություն

Ֆինանսական ռիսկերի կառավարման և հաշվապահական հաշվառման վարման գործընթացներում  թափանցիկությունը պահանջում է հստակություն, անկեղծություն և հիմնարար գործընթացների բազմաթիվ ասպեկտների, լուծումների և արդյունքների մեջ ներթափանցելու հնարավորություն։ Այն նաև հիմնարար դեր է խաղում հաճախորդների մոտ վստահության առաջացման և պահպանման գործում։

Մեր ծառայությունները

Ֆին․ Ռիսկերի Խորհրդատվություն

Հաշվապահական Հաշվառում

Հարկային և Աշխ․ Հաշվառում

Ֆինանսական Հաշվետվություններ 

               Policies

              Disclaimer

Fractal Gravity 2020 – 2025     All rights reserved